Անդրադարձ 2
- Marianna
- 24 авг. 2022 г.
- 1 мин. чтения
Обновлено: 7 сент. 2022 г.
Օր 2-րդ
Առավոտյան ոգևորված գնում եմ Սեբաստացի կրթահամալիր ։
Գիտեմ որ աղջիկներին եմ տեսնելու , արդեն մի քանի հոգու հետ ընկերացել էի երեկ , բացի այդ էլ ուրախ էի որ պարտաճանաչ կերպով արել էի ծրագրով տրված բոլոր <<տնայիններս> > : ժպտում եմ .
Հասա կրթահամալիր ու ինչպես նախորդ օրն էին տեղեկացրել , որ կարող ենք էստեղից լափթոփներ վերցնել աշխատելու համար , քանի որ անհատական աշխատանքային գործիք չունենք , որոշեցի օգտվել վերապատրաստվողներիս ընձեռած փոքրիկ բայց կարևոր օգնությունից։
Ցավոք դա չստացվեց ու եթե հյուրերը ովքեր ծանոթ չեն համալիրի անց ու դարձին , դիմում են ըստ հայտի պայմաններով նախատեսված օգնության համար , իրենց կարող են ուղակի մերժել , ասել որ սխալ ինֆորմացիա են տրամադրել իրենց ու անգամ չուզեն օգնել։ Այն դեպքում երբ կարող էին ուղեկցել կամ ուղղորդել համապատասխան օղակ , որտեղ սիրով կարող էին օգնել վերապատրաստում անցնող հյուրին ։
Ինչևէ էս փոքրիկ տհաճությունն ինձ չխանգարեց լավ ժամանակ անցկացնել նոր ընկերներիս հետ , միասին սովորելով բլոգեր ստեղծել ։
10։00՝ Ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց․
բլոգների գրանցում,
ակտիվացում ծանոթացում բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններ, ֆունկցիաներ, կիրառություններ
բլոգի արտաքին տեսք
բաժինների, էջերի բացում
Իմ մասին էջի լրացում
բլոգում առաջին նյութի հրապարակում
11։30՝ Քայլք Քայլք կրթահամալիրի քանդակների պուրակով, այցելություն Հյուսիսային դպրոց-պարտեզ, Արտասահման
Շնորհակալություն վերապատրաստող մասնագետ՝ Անահիտ Հարությունյանին , բովանդակալից ժամերի համար։
Մինչ վաղը
Comentários