top of page
  • Фото автораMarianna

Անդրադարձ 1

Обновлено: 7 сент. 2022 г.

Օր 1


Ողջույն բոլորին


Ծանոթանանք, ես Մարիաննան եմ, ով որոշեց իր հավես մտքերից մեկի ետևից գնալ ու դառնալ լուսանկարչության դասավանդող։


Այո ես լուսանկարիչ եմ ու ոչ պակաս սիրում եմ երեխաների հետ շփվել։ Հենց Էս 2 կետից բխող որոշումն էլ բերեց ինձ էստեղ , վաղուց հարազատ դարձաց Սեբաստացի կրթահամալիր։

Այսօր մասնակցում էի բլոգային-նախագծային ուսուցման 4 օրյա վերապատրաստմանը։


  • 10:00՝ մասնակիցների ընդունում, ծանոթացում

  • 10:15՝ հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրի ներկայացում․ mskh.am, «Դպիր» մանկավարժական ամսագիր, Մեդիագրադարան, կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ, Բլեյան բաց ցանց, ճամբարներ՝ Վաղաշեն, գյուղական, Արատես, լրացուցիչ կրթության, լողափնյա

  • 10։30՝ ծանոթացում վերապատրաստման ծրագրին, էլեկտրոնային փոստի գործածում, հմտություններ, առցանց ուսումնական գործիքների կիրառում։

  • 11։15՝ Այցելություն Արևելյան դպրոց-պարտեզ, Քոլեջ, Գինու և խաղողի դպրոց:


Շրջայցի ժամանակ նկատեցի որ բավականին հետաքրքիր փոփոխություններ էին եղել կրթահամալիրի տարածքում։ Սարալանջում խաղողի այգիներն ու գինու և խաղողի դպրոցն ինձ գրավեցին ։


Մեկնաբանություններս համեմեմ համեստ լուսանկարներով `.


Շնորհակալություն վերապատրաստող մասնագետ՝ Անահիտ Հարությունյանին , բովանդակալից ժամերի համար։

Մինչ վաղը



33 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page