Անդրադարձ 4
- Marianna
- 27 авг. 2022 г.
- 1 мин. чтения
Обновлено: 7 сент. 2022 г.
Օր 4-րդ
Վերապատրաստման վերջին `ամփոփման օրն է։ Այսօր պետք է հանդես գանք ավարտին հասցրաց բլոգերով , խոսենք և ներկայացնենք նախագծերն ու կիսվենք անցաց 4 օրերի տպավորություններով։ Շատ հետաքրքիր էր լսել մասնակիցների նախագծերի մասին ։
Բոլորը շատ տարբեր թեմաներով էին ու հետաքրքիր մոտեցմամբ։
Առանձնացնեմ Պեթթիի պատրաստած նախագիծը , կապված Վիքիպեդիա ինտերնետ հարթակում հին գրքերն էլեկտրոնային դարձնելու հետ։ Շատ հավես միտք էր ինձ շատ դուր եկավ։
Գոհարի բլոգյան էջը , որն ինձ իր ձևաչափով ու գույներով ուղակի գրավել էր , ու անուշիկ դեմքով ֆոտոն « Իմ մասին » բաժնում տեղադրված։ Շատ դուր եկավ։
Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկեր Անահիտին , ով համբերատար աշխատում էր մեզ հետ և անհատական մոտեցմամբ բավարարում բոլորի հարցերը կայք պատրաստելու հարցում։
Հավես ժամանակ էր , հավես մասնակիցներ ու հավես փորձ։ Բոլորիս հաջող մեկնարկ։
Այսօրվա ծրագիրը ՝. 26,08,2022
10:00-12:00, Մայր դպրոց, ՏՏ լաբորատորիա (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)
Ուսումնական նախագծերի ներկայացում, ուսուցման գործընթացին օգնող հարթակներ, հետաքրքրող հարցեր, վերապատրաստման ամփոփում
Ամփոփում, մասնակիցների ուղղորդում, ճշտումներ հետագա անելիքների շուրջ:
Comments