«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար / օր 1
- Marianna
- 24 окт. 2022 г.
- 1 мин. чтения
Обновлено: 24 окт. 2022 г.
Մանկավարժական ճամբարի մեկշաբաթյա ծրագրին կարող ես ծանոթանալ այստեղ ։

Ճամբարական եմ դարձել, էս անգամ մեծերի, մանկավարժական ճամբարի մասնակից եմ ։ Այսօր մեր առաջին հանդիպումն էր խմբով, ծանոթացանք , շփվեցինք , խոսեցինք ինչից ասես ու շատ ծիծաղում էինք։ Ժամանակներս շատ հավես անցավ , ոչ պակաս հավեսով ու մոտիվացնող մեր ղեկավարի՝ Արմինե Մովսիսյանի համակարգմամբ։
ֆորմալ նշեմ որ «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցում են կրթահամալիր աշխատանքի համար դիմած, վերապատրաստման, կամավորական աշխատանքի փուլն անցած դասավանդողները։ Ինչպես գիտենք նախորդ փոսթերից ես կամավորական և վերապատրաստման փուլերն արդեն անցել եմ ։
Մի խոսքով, հետաքրքիր օր էր, հավաքվեցինք Արևմտյան դպրոցում , կատարելու պարտեզապուրակային մաքրման և խնամքի աշխատանքներ։ Այնուհետև տեղի դպրոցի վերնատանը սովորեցինք երգել ու պարել, ղեկավարմամբ՝ Սեդա Թևանյանի ։
Ծրագրից դուրս մասնակցեցինք լավաշթխիկի ծեսին Ուսումնական Ագարակում, որտեղ էլ պարտեզի փոքրիկների հետ միասին պարում ու երգում էինք։ Հանդիպեցինք Մանկավարժական ակումբի համակարգող Մարիետ Սիմոնյանին , զրուցեցինք , ծանոթացանք, հետաքրքիր քննարկումներ ունեցանք։ Ընդմիջեցինք ,այնուհետև քայլքով Մայր դպրոց ուղևորվեցինք հանդիպելու Լենա Նալբանդյանին , լսելու և սովորելու Գրագետ հրապարակումներ մեդիա հարթակում սեմինարը ։
Kommentarer