top of page
  • Фото автораMarianna

Ֆոտո ընտրությամբ խմբի ուսումնական տարվա ծրագիր

Обновлено: 18 окт. 2022 г.

Բովանդակություն և նպատակ

Ֆոտո ընտրությամբ գործունեությունը ուղղված է սովորողի ստեղծագործական կարողությունների զարգացմանը, պատկերային մտածելակերպի ամրապնդմանը, պատկերային բովանդակության ընթերցմանը, ինչպես նաև լուսանկարչական տեխնիկական գիտելիքների ձեռք բերմանը:


Գործունեությունը բաղկացած է աշխատանքային հետևյալ փուլերից՝
  • Լուսանկարչական ընդհանուր գիտելիքների ուսուցանում /տեխնիկայի ուսումնասիրություն լուսանկարչական նախագծերի շրջանակներում /

  • Նախագծային նկարահանումներ

  • Նախագծային նկարահանված նյութի քննարկում, մշակում և տարածում

  • Ծրագրային նյութի ունկնդրում և քննարկում /մասնագիտական, դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմեր՝ հարմարեցված տարիքային խմբին/

  • Ծանոթացում դասական, ժամանակակից լուսանկարիչների գործունեությանը


Ուսումնական պարապմունքների մեթոդական նկարագրություն․


Ուսումնական հանդիպումները բաղկացած են երկու էտապներից՝ լուսանկարչական նյութերի և նկարահանված նյութերի դիտում-քննարկում ուսումնական կաբինետում և արտադասարանային պարապմունքներից /նկարահանումներ, որոնք տեղի են ունենում հիմնականում դպրոցի հարակից տարածքներում/:


Ուսումնական պարապմունքների պահանջները.

Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր անհատական նկարահանման սարքը՝ ֆոտոխցիկ կամ հեռախոս, կինո-ֆոտո ընտրության բաժինը իր բլոգում, որտեղ կհրապարակվեն ընտրությամբ գործունեության անհատական կամ խմբային նախագծերը:


Արդյունքները

Այս ուսումնական պարապմունքի արդյունքում ստեղծված նախագծերը կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսի կամ օնլայն ցուցահանդեսի տեսքով:



Ուսումնական նախագծեր

Աշխարհն իմ շուրջ

Նախագծի մասնակիցներ՝ Կրտսեր դպրոցի սովորողներ

Տևողություն ՝ Երկարաժամկետ


Նպատակ, բովանդակություն․

Մեզ շրջապատող աշխարհը բազմապիսի է։ Լուսանկարչի խնդիրն է այդ բազմազանության միջից առանձնացնել իրեն հետաքրքրող և հուզող էլեմենտները՝ կիսելու այն այլոց հետ։ Այս նախագծի նպատակն է ուսումնասիրել և լուսանկարել միջավայրը՝ տունը, բակը, փողոցը, քաղաքը։ Ստեղծել ամբողջական ֆոտոպատում այդ միջավայրի մասին։ Յուրաքանչյուր ֆոտոշարք պետք է ներառի 10-15 լուսանկար։


Նախագիծը միտում ունի՝

  • Զարգացնել սովորողի հետազոտական կարողությունները

  • Զարգացնել ստեղծագործական միտքը

  • Զարգացնել լուսանկարչական ունակությունները

Աշխատանքի մեթոդական նկարագրություն․

Սովորողները աշխատում են անհատապես։ Լուսանկարների քննարկումը կատարում ենք թիմային օնլայն հարթակում։


Արդյունքները կհրապարակվեն սովորողների բլոգներում, դպրոցների ենթակայքերում։



Մոնո գույն

Նախագծի մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Տևողություն ՝ Երկարաժամկետ

Նպատակ, բովանդակություն․

Գույնը ունի մեծ ազդեցություն կոմպոզիցիայի ճիշտ կառուցման գործում, քանի որ կոմպոզիցիայի կարևոր բաղադրիչ է։ Դժվար է կառուցել այնպիսի կոմպոզիցիաներ, որտեղ գույների բազմազանություն չկան։ Այստեղ առաջանում են հեռանկարային խնդիրներ։ «Միագույն օբյեկտներով կոմպոզիցիաների կառուցում» նախագծի նպատակն է ստեղծել լուսանկարչական կոմպոզիցիաներ՝ ընտրելով միայն մեկ գույնի օբյեկտներ։

Դա հնարավորություն կստեղծի՝

  • Լույսի միջոցով աշխատել գույնի հետ

  • Սովորել օգտագործել հեռանկարի օրենքները

  • Կոմպոզիցիոն ճիշտ լուծումներ գտնել

Աշխատանքի մեթոդական նկարագրություն․

Սովորողները աշխատում են անհատապես։ Լուսանկարների քննարկումը կատարում ենք թիմային։

Արդյունքները կհրապարակվեն սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում

39 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page