top of page
  • Фото автораMarianna

Սեբաստացի TV-իի զարգացման ծրագիր

Обновлено: 7 сент. 2022 г.

Սեբաստացի տեղեկատու

Կրթական – տեղեկատվական հեռուստածրագիր ( կրտսեր դպրոցի 1 ամյա ուսումնական նախագիծ)


Բովանդակություն, նպատակ .

<<Սեբաստացի տեղեկատուն>> հեռուստատեսային հաղորդման նախագիծ է, որի նպատակն է տեղեկացնել լայն հանրությանը կրթահամալիրի գործունեության, հեղինակային նախագծերի և մանկավարժության, միջավայրի, կրթահամալիրի սովորողի և դասավանդողի, օրացույցով նախատեսված միջոցառումների և այլնի մասին։ Նախագծի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ստեղծվում է կրտսեր դպրոցի սովորողի կողմից՝ տեսանկյուն, որը անմիջական է, հետաքրքիր և յուրօրինակ։

Նախագծի ձևաչափը՝ տեղեկատվական-կրթական հաղորդաշար

Տևողությունը՝ 5 րոպե

<<Սեբաստացի տեղեկատուն>> իրականացնում է երկու գործառույթ՝

1․Տեղեկատվություն տրամադրել հանրության լայն շերտերին կրթահամալիրի մասին։

2․Ծանոթացնել կրտսեր դպրոցի սովորողներին հաղորդաշար պատրաստելու հմտություններին։

Այն թույլ կտա սովորողներին ձեռք բերել գիտելիքներ մեդիա դաշտի վերաբերյալ, որը նաև կհանդիսանա կոմնորոշում հետագա մասնագիտության ընտրության հարցում:



Աշխատանքային մեթոդ .

Աշխատանքային խումբը կազմված է լինելու կրտսեր դպրոցի սովորողներ ից:

Ելնելով տվյալ հաղորդման բովանդակությունից՝ կկատարվի աշխատանքային խմբի դերաբաժանում՝ կազմված հետևյալ ստեղծագերծական աշխատանքներից.


  • Ռեժիսոր

  • Ռեժիսորի ասիստենտ

  • Օպերատոր

  • Օպերատորի ասիստենտ

  • Հնչյունային օպերատոր

  • Հաղորդավարներ

  • Լրագրողներ

  • Լուսանկարիչներ

  • Սցենարիստ

  • Մոնտաժող

  • Աշխատանքային ընթացակարգ

  • Թեմայի ընտրություն

  • Նկարահանման պրոցես

  • Մոնտաժային պրոցես

  • Հաղորդման տարածում ( սոց ցանցերի և կրթական կայքի միջոցով)


Արդյունքներ .

7-10 օրյա միջակայքով կթողարկվի 1 հաղորդում, մինչև 5 րոպեանոց, որը կնպաստի կրթահամալիրի բովանդակության տարածմանը , ներկայացմանը:




3 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page