Մասերի բաժանի՛ր հարցազրույցը, վերնագրի՛ր:
1. Խմիչքը որպես ոգեշնչման աղբյուր և անսահմանության
2. Ինչ ասել է ծխել
3. Աշխատանք և պարտքեր
4. Աշխարհի ամենամեծ մարդը
Առաջադրանք
Ի՞նչ գիտես Վ. Սարոյանի մասին, համացանցից, նրա մասին պատմող գրականությունից գտի՛ր և գրավոր պատմի՛ր նրա մասին որևէ միջադեպ, ապա տեսանյութ պատրաստիր:
-Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին,երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է ...
Տեսագրություն` երբեք չցուցադրված հատվածներ Վիլիամ Սարոյանի հարցազրույցից ,որը վարել է բանաստեղծ Վահագն Դավթյանը:
Շարադրի՛ր քո մտքերը խմելու և ծխելու վերաբերյալ:
-Ըստ իս ամեն մարդ կերտում է հենց ինք իրեն, ուստի չեմ կարող ստիպել ինչ-որ մեկի անել այն ինչ համարում եմ ճիշտ ինքս իմ համար: Իսկ ընդհանուր վերցրած դեմ չեմ ոչ ծխելուն ոչ էլ խմելուն մի բացառությամբ որ ամեն ինչ չափ ու սահման պիտի ունենա:
Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ եթե մի քիչ գործնական եղած լինեի, ապա հիմա ֆինանսապես ապահովված կլինեի:
-Մշակույթի մարդիկ հազվադեպ են գործնական լինում, փնտրելով ու գտնելով ոգեշնչման այնպիսի աղբյուրներ որոնք սակայն և կապ չունեն այլևս փողի ու գործնականի հետ:
Սարոյանի համար մեծ մարդ է իրենց փողոցի ծայրին շագանակ վաճառող ծերունի Հուֆը, ո՞վ է քեզ համար մեծ մարդ, ինչ՞ու:
- Ինձ համար Մեծ մարդ էր իմ տատը ` Անգինս (մայրիկիս մայրը) :