top of page

Դիպլոմային նախագիծ ․ Նատյուրմորտ

 Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Մարիաննա Հապետյան Սեդրակի 

<<Մոդեռն նատյուրմորտ>>

Լուսանկարչական գործ

Դասավանդող, Սուսաննա Ամուջանյան

քաղաք Երևան 2019 

ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ

Նատյուրմորտը կերպարվեստի ժանր է. պատկերում է անկենդան առարկաներ (կահ-կարասի, սպասք, մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, ձկներ,  

մասնագիտական պիտույքներ և այլն):

 

«Նատյուրմորտը» ֆրանսերեն է. նշանակում է մեռած բնություն: Նատյուրմորտի մոտիվները՝ որպես կոմպոզիցիայի մանրամասեր, գոյություն են ունեցել հինարևելյան, անտիկ և միջնադարյան արվեստներում: Նատյուրմորտը՝ որպես ինքնուրույն ժանր (գլխավորապես հաստոցային գեղանկարչության մեջ), սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորմանը զուգընթաց: Վերածննդի շրջանի իտալացի, մասնավորապես նիդեռլանդացի վարպետներն իրենց աշխատանքներում կարևորել են նյութական աշխարհը, իրերի զգայական գեղեցկությունը: 

XVII դարի նիդեռլանդական նատյուրմորտը բացառիկ մշակութային երևույթ է, որն ազդել է եվրոպական գեղանկարչության հետագա զարգացման վրա: Այդ ժանրի առաջին տեսակներից են ծաղիկներով նատյուրմորտները. առանձնանում են հատկապես Ամբրոսիուս Բոսհարտ Ավագի և Բալթազար վան դեր Աստի գործերը: Ավելի ուշ այդ տեսակը զարգացրել է Յան Դավիդս դե Հեմը: Ծաղիկներով նատյուրմորտի տարածվածությունը պայմանավորված էր նիդեռլանդական կենցաղի առանձնահատկությամբ (սերը ծաղկանոցների, այգիների, տնային բույսերի նկատմամբ): Նիդեռլանդներում տարածված էր նաև «գիտական» նատյուրմորտը (սկզբնավորվել է Լեյդեն քաղաքում), որի վարպետներից են Պիտեր Սթենվեյքը և Դավիդ Բայլին: «Գիտական» նատյուրմորտում առկա են հնարքներ, որոնք ստեղծում են տեսողական խաբկանք:

Նատյուրմորտը՝ որպես գեղանկարչության ժանր, սկզբնավորվել է իտալացի նկարիչ Յակոպո դե Բարբարիի «Նատյուրմորտ» (1504 թ.) աշխատանքով, սակայն առավել տարածվել է XVI դարի 2-րդ կեսին և XVII դարի սկզբին: Իտալական նատյուրմորտի զարգացմանը նպաստել են Կառավաջոյի նորարարական բարեփոխումները, որոնց ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում: 

XVII դարի վերջին ֆրանսիական նատյուրմորտներում գերիշխել են պալատական արվեստի դեկորատիվ սկզբունքները: XVIII դարում այդ ժանրի ամենաակնառու ներկայացուցիչը Ժան-Բատիստ Սիմեոն Շարդենն է: XIX դարում նատյուրմորտի զարգացման ընթացքը նախանշել են տարբեր ժանրերով ստեղծագործող գեղանկարիչներ, իսկ վերելքը պայմանավորել են ուշ իմպրեսիոնիզմի վարպետները: Դարավերջին Վինսենտ վան Գոգն իր գործերով ընդարձակել է նատյուրմորտի սահմանները: 

Ժանրի զարգացմանը նպաստել են նաև XX դարի նկարիչները՝ Պաբլո Պիկասսոն (Ֆրանսիա), Ջորջո Մորանդին (Իտալիա), Դավիդ Սիկեյրոսը (Մեքսիկա), Կուզմա Պետրով-Վոդկինը (Ռուսաստան) և ուրիշներ:

Հայկական կերպարվեստում նատյուրմորտի մոտիվներն արտացոլվել են միջնադարյան մանրանկարչության մեջ: Առաջին նատյուրմորտների հեղինակը նկարիչ Մինասն է (XVII դար): Նատյուրմորտը՝ որպես ժանր, Հայաստանում վերջնականապես ձևավորվել է XIX դարի վերջին, որի նշանավոր ներկայացուցիչը Զաքար Զաքարյանն է: XX դարում նատյուրմորտներ են ստեղծել Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Եղիշե Թադևոսյանը և ուրիշներ: Հայ նոր գեղանկարչության մեջ ազգային նատյուրմորտը սկզբնավորվել է Մարտիրոս Սարյանի գործերով: 

 Այս աշխատանքում ես փորձել եմ ցույց տալ նատյուրմորտի՝ որպես ժանրի,  ձևափոխումը; Լինելով դարեր շարունակ կերպարվեստի ամենահարազատ ժանրերից՝ այն ուրիշ գործառույթ է ստանձնում՝ ընդգրկվելով  լուսանկարչական տիրույթ;  Նատյուրմորտի առջև դրված ավանդական խնդիրները դառնում են միջոց  վերարտադրելու համար այլ կոնտենտ;  Արդի կամ մոդեռն նատյուրմորտ շարքում ձգտել եմ պատկերել սպառողական հասարակությանն ուղղված ուղերձը՝ գովազդը, որը  հանդիսանում է այն հիմնական գործիքը, որով անընդհատ արտադրվում են նոր կեղծ պահանջմունքներ;  Գեղարվեստի փորձառությունը՝ պատկերելու մահացած բնությունը /ինչպես ուղղակի թարգմանաբար նշանակում է նատյուրմորտը/ արդեն մի քանի տասնամյակ ծառայում է  շուկայական ապրանքները ներկայացնելուն;

bottom of page