top of page

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր
Հարցազրույց տեղի դասավանդող
Մերի Խանջյանի հետ, մանսագիտությունը ` կարի արտադրության տեխնոլոգիա և բատիկա

 

-Մի փոքր պատմեք Ձեր մասին , ինչպես եք ընտրել Ձեր մասնագիտությունը ?

-Բարև Ձեզ

Նախ ներկայանամ, Խանջյան Մերի, աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում, դասավանդում եմ կար ու ձև և մոդելավորում; Արդեն 12 տարի կլինի , միգուցե քիչ ավել ինչ կրթահամալիրում եմ, շատ եմ սիրում մասնագիտությունս: Դեռ փոքրուց  շատ հետաքրքիր էր այս մասնագիտական ասպարեզն ինձ, սիրում էի ձևափոխել ու կարել տարբեր հագուստներ տիկնիկներիս համար: Հիշում եմ փոքր կարի մեքենա ունեի` ծնողներս էին նվիրել, շատ հաճույքով էի աշխատում, հետագայում ինքնաբերաբար հասկանալով որ գտել եմ իմը և ուզում եմ դառնալ մոդելավորող:

-Ինչ կրթություն եք ստացել այդ ուղղությամբ ?

-Հիշում եմ դեռ դպրոցում էի սովորում 8-րդ դասարանում, սկսեցի հաճախել Ատեքս նորաձևության կենտրոն, հագուստի մոդելավորման բաժին: Նշեմ որ կթական հիմքը մանսագիտությանս մեջ ստացել եմ ռուսերեն լեզվով, ինչն անկեղծ ասած օգնեց կամ միգուցե և խանգարեց ինձ: Սովորելու ընթացքում բավականին հմտացա: Սովորեցի ձևել, կարել, գծագրեր կառուցել: Հետագայում , արդեն դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մանկավարժական համալսարանի հագուստի մոդելավորման ֆակուլտետ: Սովորելով 2.5 տարի, համալսարանն ավարտելուց հետո, մասնագիտական գիտելիքներս էլ ավելի համալրելու ցանկությամբ ուսումս հաշարունակեցի նաև Թեթև արդյունաբեության քոլեջի հագուստի մոդելավորման բաժնում: Այստեղ ստացա գիտելիքների մեծ պաշար համալրելով ու էլ ավելի բարելավոլով համալսարանում ստացաց գիտելիքներս թե տեխնոլոգիայի և թե նախագծման առումով: Մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների, ներկայացնելով իմ աշխատանքները: Անհամեստություն չթվա եղել եմ ամենալավ ուսանողների շարքում ևս:

 

-Ինչ երազանքներ եք ունեցել , արդյոք երազել եք աշխատել դպրոցում և վաղուց եք աշխատում ?

-Անկեղծ ասած չէի մտածում որ հետագայում դպրոցում կաշխատեմ, երազանքս չի եղել (ծիծաղում է): Ընդհակառակը , մտերիմ ընկերուհիներով երազում էինք նորաձևության սրահ բացել: Կյանքի բերումով  չստացվեց իրականացնել երազանքս, սակայն բախտի բերումով թե պատահականությամբ լսեցի կրթահամալիրի մասին , եկա էստեղ ընդունվելու: Հիշում եմ դեռ 12 տարի առաջ տիկին

Շողիկն էր Կար ու ձևի ուսուցչուհին: Իր ուղեկցությամբ միգուցե և միջնորդությամբ անցնելով որոշակի փորցաշրջան ընդունվեցի աշխատանքի:

 -Ովքեր են Ձեր ուսանողները ?

-Դասավանդել եմ կրտսեր դպրոցներում, 5-6 դասարաններում, Գործունեություն առարկան (ընտրությամբ), այդ ժամանակ մեզ մոտ արհեստագոծական դպրոց էր: Դասավանդել եմ նաև 8-9 դասարաններում նաև կրթահամալիրի գրեթե բոլոր օղակներում: Իսկ վերջին  3-4 տարին դասավանդում եմ  միայնն 1 ամյա ուսուցմամբ, Կարի արտադրության տեխնոլոգիա բաժնում: Ունեմ ուսանողներկի տարբեր տարիքային խմբեր, և կանայք և աղջիկներ: Վերջին 2 տարին բացի կար ու ձև և մոդելավորումից դասավանդում եմ նաև բատիկա (ընտրությամբ), որպես լրացուցիչ կրթություն, ևս 1 ամյա կրթությամբ: Բատիկան նույնպես կապված է կտորի հետ` նկարչություն է կտորի վրա, արդյունքում շատ գեղեցիկ արվեստի գործեր են ստացվում:

-Ինչն է կապում Ձեզ կրթահամալիրի հետ ?

-Անկեղծ, իրոք սիրում եմ աշխատանքս, շատ հետաքրքիր միջավայրում եմ աշխատում, որն օգնում է ինձ ինքնակրթությամբ զբաղվել, ստեղծագոծել սրտիս ուզածի չափ , զարգացնել մասնագիտական հմտություններս , նորամուծություններ անել մանսագիտական բնագավառում առանց սահմանափակման և որն ամենակարևորն է ինքնակատարելագործվել: Մեծ հաճույք եմ ստանում նաև երբ տեսնում եմ սաներիս հաջողությունները, երբ ապարդյուն չեն քո արած աշխատանքն ու ջանքերը:

 

-Ինչ նախագծեր կամ աշխատանքներ եք իրականացրել մինչ այս և իրականացնելու այս ուսումնական տարում ?

-Այս տարիների ընթացքում կատարել և կատարում ենք մինչ հիմա մի շարք նախագծեր: ՀԻմնականում կարում ենք , այսինքն պատվերներ ենք իրականացնում կրթահամալիրի շրջանակներում: Աշխատանքները իրականացվում են մեր օղակում ` արհեստանոցում: Բոլոր աշխատանքներին մասնակցում են մեր ուսանողները, որոնք իրենց հերթին ստանում են որոշակի խրախուսական գումար իրենց կատարած աշխատանքի դիմաց: Կարում ենք ներքնակներ, գոգնոցներ, վարագույրեր, տարբեր կերպարային հագուսնտեր և արտահագուստներ մեր նախակրթարանի համար: Կրթահամալիրում նաև անց են կացվում տարբեր ցուցահանդես-վաճառքներ , որտեղ ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքները:

 

-Ձեր կարծիքով մեր ժամանակներում արդիական է արդյոք դերձակի մասնագիտությունը?

-Հավատացեք այո:

Հիմա բոլորն ուզում են ինքնատիպ լինել, ինչու չէ նաև իրենք իրենց հագուստը կարել , այդ առումով հիմա ավելի արդիական է այս մասնագիտությունը քան մի քանի տարի արաջ:

 

 

Նյութը ներկայացրեցին ուսանողներ `

Մարիաննա Հապետյան

Մարինե Խաչատրյան

Լուսանկարչության 1 կուրս

bottom of page