Օբսկուր կամերա |
---|
05.09.2016
Լուսանկարչության ծնունդը
Դեռևս հին ժամանակներից մարդիկ ցանկացել են ստանալ որևէ առարկայի իրական պատկերը:Իսկ Լեոնարդո Դա-Վինչին գծագրել է ֆոտոապարատի նախատիպը,որը կոչվում էր օբսկուր կամերա:Այն թարգմանչաբար նշանակում է մութ սենյակ:Այս սարքի սկզբունքը կառուցվում է ստվերների օգտագործման վրա:Կազմված է ընդամենը փայտյա արկղից,որի դեմ տեղադրում են որևէ առարկա և առարկան լուսավորում են պայծառ լույսով:Առարկայի ստվերն անցնում էր արկղի անցքով և պատկերվում արկղի հետին պատին:Այս մեթոդը օգտագործվում է մինչև հիմա,հատկապես նկարիչների մոտ:Բայց սա դեռ իրական պատկերը չէ:Առհասարակ լուսանկարչության ծնունդը համարվում է 7 հունվարի 1839թ.,երբ ֆրանսիական գիտությունների ակադեմիան հաստատեց նոր գիտության ծնունդը:
Դրա հիմքում ընկած էր լույսի ազդեցության միջոցով արծաթյա թիթեղի վրա իրական պատկերի ստացումը,դրա համար էլ կոչվեց ֆոտոգրաֆիա:Ֆոտո-լույս գրաֆիա-նկարչություն:Առաջին ֆոտոապարատները կոչվեցին դագերոտիպ`ֆր. գիտնական Լուի Դագերի անունով,որը համարվում է առաջին ֆոտոապարատների ստեղծողներից մեկը:Լուսանկարչության ստեղծմանը նպաստել են մի քանի կարևոր հայտնագործություններ: 1.Օբյեկտիվ:Առաջին օբյեկտիվը ստեղծվել է 1812թ. և կոչվում է մենիսկ:Այն բաղկացած է մեկ դրական ոսպնյակից: 2.Արծաթի հայտնագործումը որպես լուսազգայուն նյութ: 3.Քիմիական մշակումը(проявка): Առաջին ֆոտոապարատները իրենց կառուցվածքով հիշեցնում էին օբսկուր կամերա:Նա նույնպես կազմված էր լուսաթափանց արկղից,որի վրա արդեն կար օբյեկտիվ:Վերջինս կառուցում է պատկերը և փոխանցում արկղի մեջ տեղադրվող արծաթյա թիթեղի վրա:Նկարահանելիս թիթեղի վրա ստացվում է իրական փոքրացված և շրջված պատկեր,որովհետև յուրաքանչյուր օպտիկական սիստեմ` այդ թվում և օբյեկտիվը կառուցում է շրջված պատկեր:Դագերոտիպի աշխատանքային սկզբունքները հետևյալն են` պատկերը լավ լուսավորում էին,որովհետև առաջին ֆոտոթիթեղները ունեին շատ ցածր լուսազգայունություն:
Օբյեկտիվի կառուցած պատկերը ցուցադրվում է դագերոտիպի հետին պատին,որը բաղկացած էր կաթնագույն ապակուց:Նկարահանելուց առաջ ապակին հեռացվում էր և տեղը դրվում էր ֆոտոթիթեղ,որի վրա կատարվում էր լուսանկարումը:Առաջին ֆոտոթիթեղները պատրաստվում էին արծաթից,որը շատ հարթ մշակելուց հետո մութ սենյակում տեղադրում էին յոդով լի ափսեի վրա:Ափսեն տաքացնում էին և յոդի գոլորշիները,նստելով արծաթյա թիթեղի վրա,առաջացնում էին լուսազգայուն միացություն:Թիթեղը տեղադրում էին սենյակում հատուկ կասետայի մեջ և նկարահանման ժամանակ տեղադրում ապարատի վրա:Թիթեղով հնարավոր էր նկարել մեկ լուսանկար:Հետո արծաթյա թիթեղը ենթարկում էին քիմիական մշակման:Նկարահանման նույն սկզբունքը ընկած է և կինոյի հիմքում: