top of page

Առաջադրանք

Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:

Ելև-ջ,  վայր-ջք,  առ-րյա,  բար-րություն,  խոչ-նդոտ,   մերթ-նդմերթ,   հն-աբան,   մանր-աբանություն,   կիրակն-րյա,   լուս-նկա,  պարզ-կա,   կրթ-ջախ,   մեղմ-րոր,   մեղմ-րեն,   քնքշ-րեն,   խավ-ար,   մատ-ան,  փաս-ան,   հր-ա,  ինքն-ստինքյան:

27.10.2016

Ելևէջ, վայրէջք, առօրյա, բարօրություն, խոչնդոտ, մերթնդմերթ, հնէաբան, մանրէաբանություն, կիրակնօրյա, լուսնկա, պարզնկա,կըրթօջախ, մեղմորոր, քնքշորեն, խավիար, մատյան, փասյան, հրեա, ինքնստինքյան:

Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:

Կեղծավոր –            , Կարծր –         , Քնքուշ –        , Ծածուկ –           , Մոլեգին —

Կեղծավոր – անկեղծ – շողոքորթ, երկերեսանի, քծնող

Կարծր – փափուկ – պինդ, ամուր

Քնքուշ – սիրալիր, նուրբ – կոպիտ, խիստ

Ծածուկ – գաղտնի, թաքուն – բաց, ակնհայտ

Մոլեգին – մոլի, կատաղի, դիվային – ?

Որտեղ   հարկավոր  է,  գրեցե′ք   մեծատառերով:

վահագն վիշապաքաղ,    սուրբ  հեղինեի  կղզի,   կենտրոնական  ասիա,   խաղաղության  համաշխարհային   կոմիտե,   աշոտ  բռնավոր,  իրանի   իսլամական   հանրապետություն,   ախուրյան   գետ,   հայկական   պար  լեռնաշղթա,     դավիթ   անհաղթ,    գևորգյան  ճեմարան:

Վահագն Վիշապաքաղ, Սուրբ Հեղինեի կղզի, Կենտրոնական Ասիա, Խաղաղության Համաշխարհային Կոմիտե, Աշոտ Բռնավոր, Իրանի Իսլամակ հանրապետություն , Ախուրյան գետ , Հայկական Պար լեռնաշղթա, Դավիթ Անհաղթ, Գևորգյան ճեմարան :

Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:

Քարքարոտ, քարայր,  լեռնաքար, քարահունց,  քարաբեկոր, քարեղեն, քարեշար, քարացած

Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:

Խառնվածք, կազմվածք, կեցվածք, սանրվածք, պատմվածք, թխվածք, բացվածք, կառուցվածք , վնասվածք

Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:

Ոտքերն  ընկնել,   ոտքից   գլուխ,   ճակատը  պարզ,   ծաղիկ  հասակ,  արյունը  գլխին  խփել,   սիրտ  առնել,    քամի  անել:

Ոտքերն ընկնել – խնդրել , ոտքից գլուխ – ամբողջովին

Ճակատը պարզ – անմեղ ,  սիրտ առնել – խիզախել, քամի անել – ստել

Ծաղկի հասակ – դեռահաս , արյունը գլխին խփել – բարկանալ

bottom of page