Առաջադրանք
Ի՞նչ գիտես Աբրահամ Լինքոլնի մասին:
-Աբրահամ Լինքոլն
ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809թ. փետրվարի 12-ին աղքատ գյուղական ընտանիքում: Դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում: Լինքոլնը, սակայն, հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր ...
Նամակից ընտրի՛ր քեզ հետաքրքրող երկու հատված, վերլուծի՛ր, գրի՛ր, ինչի՞ հետ ես համաձայն, ինչի՞ հետ՝ ոչ:
- Սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր:
-Եթե աշխարհիս երեսին կա մութը , չարը, սևը ապա միշտ կգտնվի լույսը, բարին ու շիտակը:
-Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է:
-Պետք չէ վշտանալ ամեն սխալից , քանի որ մարդ իր սխալների վրա է սովորում և կարողանում առաջ շարժվել, և պետք չէ առավել ևս ամաչել դրանցից և խաբել այդ մասին: Այլ պետք է սովորել վստահել ինքներս մեզ, մեր գաղափարներին և կարողանալ անկոտրում առաջ շարժվել այնպիսի մի փոձով ինչը թուլ չի տա նորից անհաջողության հանդիպել:
Այս մտքերից ո՞րը կփոխանցեիր քո որդու ուսուցչին:
-Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ: