top of page

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

_____________________________ ,, ,, ____________________________20     թ.
/կնքման վայրը/

 

___________________________________________________________________
/Կազմակերպության անվանումը /
___________________________________________________________________

 

/պաշտոն ,անուն,ազգանուն/

 

այսուհետ Գործատու մի կողմից, և ___________________________________
                                                                          /անուն,ազգանուն/
այսուհետ Աշխատող մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասի 

 

1. Աշխատողն ընդունվում է աշխատանքի ________________________________________                                                                                                       /աշխատանքի վայրը/
 

___________________________________________` որպես ______________________________

 

2. Աշխատանքն սկսելու տարին, ամիսը , ամսաթիվը ____________________________

 

3. Պայմանագրի գործողության ժամկետը _______________________________________

 

4. Սույն պայմանագիրը հիմնական աշխատանքային պայմանագիր է :

 

5. Փորձաշրջանի ժամկետը ______________________________________________________

6. Գործառույթները.

7. Աշխատողն իրավունք ունի.

7.1. ծանոթանալ կազմակերպության ղեկավարության` իր գործունեությանը վերա-բերող որոշումների նախագծերին,

7.2. ղեկավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` սույն պայ-մանագրով նախատեսված գործառնությունների հետ կապված աշխատանքների կատարելագործման վերաբերյալ,

7.3. իր գործառույթների կատարման ընթացքում բացահայտված թերությունների մասին հաղորդել իր անմիջական ղեկավարությանը և առաջարկություն ներկայաց-նել դրանց վերացման վերաբերյալ,

7.4. կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետների հետ իրականացնել փոխգործակցություն, նրանցից ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, ո-րոնք անհրաժեշտ են իր գործառույթների իրականացման համար,

7.5. կազմակերպության ղեկավարությունից պահանջել աջակցություն` իր գործա-ռույթների և իրավունքների իրականացման հարցերով:

8.Աշխատողը պարտավորվում է.
8.1. բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած գործառույթներն ու իրավունքները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոն-ները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմերը, աշխատանքում ղեկավարվել Գործատուի ներքին և անհատական իրավա-կան այլ ակտերին համապատասխան, պահպանել արտադրական կարգապահու-թյունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները ,
8.2. բարեխղճորեն վերաբերվել Գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,
8.3. Գործատուի գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել Գործատուին,
8.4. Իր և Գործատուի միջև կնքված լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրով սահմանված կարգով` նյութական վնաս պատճառելու հա-մար:
9. ՀՀ օրենսդրության համաձայն` Աշխատողը պատասխանատվություն է կրում.
9.1.սույն պայմանագրով սահմանված գործառույթների չկատարման կամ ոչ պատ-շաճ կատարման համար,
9.2. իր գործառնության ընթացքում կատարած իրավախախտումների համար,
9.3.ընկերության ղեկավարության հանձնարարություններն ուշացումով և անորակ կատարելու համար:
10.Գործատուն իրավունք ունի.
10.1. Աշխատողից պահանջել կատարել աշխատանքային պայմանագրով չնախա-տեսված աշխատանքներ` միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում,
10.2. Փոփոխել աշխատանքային պայմանագրի պայմանները` արտադրության ծա-վալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայ-մանների փոփոխման դեպքում, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ դեպքերում,
10.3. աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրել աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի, ինչպես նաև փոխել սույն պայմանագրի 1-ին , 6-րդ, 7-րդ կետով սահմանված պայմանները` տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետանքների անհապաղ վերացման նպատակով,
10.4. պարապուրդի ժամանակ Աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ փո-խադրել ցանկացած այլ աշխատանքի,
10.5. չթույլատրել կատարել իր աշխատանքը, եթե Աշխատողը գտնվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում,
10.6. Աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքի` միայն ՀՀ ԱՕ-ով նախա-տեսված բացառիկ դեպքերում,
10.7. կազմակերպությունում աշխատանքային կարգապահությունը կամ
անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար աշխատանքա-յին օրն ավարտելուց հետո կամ ոչ աշխատանքային օրերին Աշխատողին կազմա-կերպությունում ներգրավել հերթապահության:
11. Գործատուն պարտավորվում է.
11.1.կազմակերպել Աշխատողի աշխատանքը, ստեղծել աշխատանքի անվտանգ և արդյունավետ պայմաններ, աշխատանքի վայրը կահավորել և սարքավորումները տեղադրել անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոն-ներին համապատասխան, աշխատավարձը վճարել սույն պայմանգրով նախատես-ված ժամկետներում և չափով,
11.2. աշխատանքի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության և նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` երաշխավորել Աշխատողի աշխատանքի պաշտպանության իրավունքը և ապահովել,
ա/ Աշխատողի պաշտպանությունը վտանգավոր և վնասակար արտա-
դրական գործոնների ազդեցությունից,
բ/ անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցների ներդրումը և աշխա-տանքի անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանների ստեղծումը,
գ/ աշխատավայրում աշխատանքի պաշտպանության և պայմանների վիճակի, առողջության վնասման գոյություն ունեցող ռիսկի վերաբերյալ /Աշխատողի հարց-ման հիման վրա/ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը,
դ/ Աշխատողին պատճառած վնասի հատուցումը, որն առաջացել է նրա կողմից իր աշխատանքը կատարելիս:
12.Գործատուն պատասխանատվություն է կրում ՀՀ աշխատանքային օրենսդ-րության և սույն պայմանագրի դրույթները խախտելու համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Գործատուն սույն պայմանագրով հավաստում է, որ Աշխատողի աշխատանքի պայմանները բնութագրվում են` որպես անվտանգ և առողջության համար անվնաս:
14. Աշխատաժամանակը և աշխատաժամանակի ռեժիմը _________________________:

 

15.Աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է _______________________դրամ,
որը հաշվարկվում է յուրաքանչյուր ամիս և վճարվում է Աշխատողին մինչև հաջորդ ամսվա 15-ը:
16. Աշխատողի համար սահմանվում է ամենամյա արձակուրդ` ________________`
աշխատանքային օր:
17. Սույն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել.
17.1. կողմերի համաձայնությամբ,
17.2. Աշխատողի նախաձեռնությամբ` այդ մասին մեկ ամիս առաջ գրավոր ձևով ծանուցելով Գործատուին,
17.3. Գործատուի նախաձեռնությամբ` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանած կարգով,
17.4. պայմանգրի լուծման կամ դադարեցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
18. Սույն պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից. մեկը տրվում է Աշխատողն, մյուսը` Գործատուին:

13.09.2016

ԳՈՐԾԱՏՈՒ 

 

______________________________________ 

/պաշտոնը/ 

 

______________________________________ 
/ԱԱՀ/

 

Անձ __________N______________________ 

 

__________________________ ___________ 
/հասցե, հեռախոս/

 

________________________________
/ստորագրություն/ 

ԱՇԽԱՏՈՂ
 

______________________________________
 /ԱԱՀ/

 

______________________________________

/հասցե, հեռախոս/

 

Տրված է. ,, ,,__________ թ.

 

____________________ _________________ 

 

____________________________

 /ստորագրություն/

bottom of page