
Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ
Սեպտեմբերի 10-ին մի խումբ քոլեջցիներով, գլխավորությամբ ընկ. Անահիտի և ընկ. Մերիի ուղևորվեցինք ճամփորդության դեպի Սևան` Գեղարքունիքի մարզ: Ճանապարհին այցելեցինք <<Բերդկունք>> կամ <<Սպիտակ բերդ>> ամրոց :









Հաղթահարեցի առաջին բարձունքս , ինչպես իսկական սեբաստացի: Այնուհետեև այցելեցինք Հայրիվանք գյուղի համանուն վանքը: Կարուցված IX - XIII դարերում: Վանքում մոմավառությունից հետո փոքր ինչ հանգստանալով վանքի բակում ուղևորվեցինք դեպի լողափ: Վայելեցինք աշնանային Սևանն ու լավ ժամանակ անցկացրինք:





Երեկոյան Երևան վերադարձանք ընկերացած ու ուրախ տպավորություններով: Օրն անցավ հետաքրքիր ու բովանդակալից:

ՀԱՅՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Հայրավանքը հայտնի է նաև Այրիվանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք անուններով: Վանքի Մարդաղավնյաց անվանումը կապված է մի ավանդության հետ, ըստ որի 1381թ.` Լենկթեմուրի արշավավնքի ժամանակ, վանահայր Հովհանը գերևարված հազարավոր հայերի Քրիստոսի Խաչափայտի մասունքվ փոխակերպել է աղավնիների և ազատ արձակել: Ըստ մեկ այլ ավանդության` ստորգետնյա ուղիով վանքը կապված է եղել 1կմ հյուսիս գտնվող Սպիտակ կամ Բերդկունք ամրոցի հետ և կոչվել է նաև Այրիվանք:
Հ.Գ. -Լուսանկարչական կուրսից 3 հոգով` ես, Ռաֆայելն ու Գոռը, փոքր հետազոտական ջոկատ կազմեցինք ու ուղևորվեցինք ափից ոչ հեռու գտնվող մի լքված շինություն, որ դեռ նկատել էի ափ իջնելուց անմիջապես հետո:
Ստորև ներկայացված ֆոտոշարքը` Ռաֆայել Խաչատրյանի








