Սեր դարձած Գյումրի
- Marianna
- 26 авг. 2022 г.
- 2 мин. чтения
Բարի երեկո բոլորին
Սրանից մոտ մի տարի առաջ , խելքս բրդել էր գնացել էի Գյումրի, մենակ , ուղղակի ... Զբոսնելու , նկարելու , Գյումրին տեսնելու ու ասեմ, որ սենց սիրուն չէի տեսել դեռ Գյումրին ։
Դրանից 5 տարի առաջ էի առաջին անգամ եղել ու չէի հավանել , իսկ էս անգամ ուղակի սիրահարվեցի էդ քաղաքին ու վերջ։ Վերադառնամ պատմությանս։
Օգոստոս ամիսն էր , գնացել էի 3 օրով , քաղաքից ու առօրյաից կտրվելու ու հանգստանալու համար , ու ակամայից մասնակցեցի որպես ունկնդիր ու հանդիսատես , Գյումրիում անց կացվող Գուրբան ֆեստ միջազգային Արթ ֆեստիվալին ։ Ուզում եմ պատմեմ մի փոքր իմ ամենասիրելի գործի մասին , որին ականատես եղա Գուրբանի ժամանակ բայց սկզբից մի փոքր ներկայացնեմ Գուրբան ֆեստը։
Գյումրիում օգոստոսի 6-8–ն անցկացվող Ground Art Fest-ին մասնակցում էին 6 երկրներից ժամանած 22 արվեստագետներ , որոնք իրենց աշխատանքներն էին ցուցադրելու քաղաքի տարբեր վայրերում , վերջում կկցեմ և քարտեզը որը հանդիսանում էր գայդ , ֆեստին մասնակցող հանդիսատեսի համար , միգուցե ձեզ հետաքրքիր լինի թե որտեղ են անցկացվել տարատեսակ միջոցառումները։
Արթ ֆեստի նպատակն էր , այն որ արվեստը չպետք է փակված լինի միայն թանգարաններում և հասնի միայն նրանց, ովքեր հատուկ եկել են իր մոտ։ Երբեմն արվեստը պետք է տեղափոխել բաց երկնքի տակ ու շփվել ոչինչ չակնկալող հանդիսատեսի հետ առանց ապակիների։
Հիմա անցնեմ իմ ամենասիրելի գործին ֆեստի շրջանակներում , որն էնքան մտածելու տեղիք է տալիս զուգահեռ , մոտիվացիա ու ուժ, որ շարժվես առաջ ու հաղթես , ուղակի հաղթես ու վերջ ։ Աշխատանքի հեղինակն էր ճապոնացի Կազունորի Կորան , նա 120 ժապավենի վրա հայերենով ձեռքով գրել է «Այսուհետ» բառը և ժապավենները կապել ձողերին։ Վերջում կկցեմ նաև ֆոտոն ։
Ինստալյացիայի համար ընտրվել էր Գյումրու երկու ամենակարևոր հուշարձանների՝ Մայր Հայաստանի և Սև բերդի մեջտեղում գտնվող բլրակը : Իր աշխատանքի վերաբերյալ նա մեկանաբանել է էսպես .
«Ես ծնվել, մեծացել եմ Տոկիոյում, ապրում եմ Գերմանիայում, հիմա Հայաստանում եմ։ Կյանքը մեզ այս պահից սկսած` ամեն անգամ նորություններ է բերում։ Դրա համար ընտրել եմ «այսուհետ» բառը » ։
Ասածս ինչ է , ամեն ինչ սկսվում է այսուհետ , ամեն միտք , ամեն գործողություն , ամեն հնարավորություն .. Ու այսուհետ դու ուրիշն էս լինելու ...
Այսուհետ ավելի ուժեղ
Այսուհետ ավելի արագ
Այսուհետ ավելի ճկուն
Այսուհետ ավելի խելացի
Ու էլի էսպես լիիիիիքը այսուհետներ կարող եմ գրել , դուք որոշեք ձեր այսուհետները , ու այսուհետ ձգտեք ու եղեք էդպիսին ...
Իմ տեսախցիկից
Comments