Ֆոտոպատմություն / ֆոտոպատում
- Marianna
- 22 сент. 2022 г.
- 1 мин. чтения
Այսպիսով, ֆոտոնախագծերում սերիականությունը կարող է ներկայացվել երկու տարբերակով՝ ֆոտոպատմության և տիպաբանության շարքերով։
Այսօր խոսենք ֆոտոպատմության մասին ։
Ֆոտոպատմությունը առաջացել է ֆոտոլրագրությունից, որտեղ լուսանկարչի խնդիրն էր իր լուսանկարներով նկարազարդել ինչ-որ իրադարձությունների կամ երևույթների մասին պատմող հոդվածի տեքստը։ Այն կոչվում է նաև ֆոտոշարադրություն, ֆոտոռեպորտաժ։ Այստեղ յուրաքանչյուր լուսանկար հանդես է գալիս որպես միտքն արտահայտող նկարազարդում, իսկ յուրաքանչյուր նոր լուսանկար կրկին հաստատում է այդ միտքը։ Այսպիսով, յուրաքանչյուր լուսանկար նկարազարդում է, որոնք նման են փոքրիկ պատմությունների, իսկ միասին կազմում են մեծ ֆոտոպատմություն:
Ինչպե՞ս տարբերել ֆոտոռեպորտաժը ֆոտոպատմությունից։
Ֆոտոռեպորտաժը պատմում է իրադարձության մասին, և դրանում հեղինակը մաքսիմալ իներտ է։ Այլ հարց է ֆոտոպատմությունը, այն ցույց է տալիս հեղինակի խորամտությունը թեմայի մեջ, ունի դրամատուրգիա և պարտադիր հեղինակային հայացք։
Մենք օգտագործում ենք «ֆոտոպատմություն» տերմինը, երբ ուզում ենք ընդգծել, որ շարքում ներառված լուսանկարները լուսանկարչի «ուղիղ խոսքն» են։ Լուսանկարիչը մեզ պատմում է իր պատմությունը. Ֆոտոռեպորտաժը ավելի շուտ հանդիսանում է մեթոդ, որն օգտագործվում է ֆոտոպատմության վրա աշխատելիս:
Օրինակ․՝
Знаю вашего брата - Фотограф Элин Хойланд (Elin Hoyland)
Յոթ տարի շարունակ նա նկարահանել է նորվեգական Վագա գյուղի փայտագործներ Հարալդ և Մաթիաս Ռամեն եղբայրների պարզ կյանքը:
Հաճախ ֆոտոպատմության հետ աշխատող լուսանկարիչները նկարահանում են խառը ժանրում, այսինքն՝ մեկ նախագծում համատեղում են տարբեր ժանրերի լուսանկարներ՝ դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային տեսարաններ։
Լավ օրինակ է Մանֆրեդ Վիլմանի «Գյուղը» գիրքը: Մանֆրեդը գնացել է գերմանական գյուղ՝ նախագիծ նկարահանելու և այնտեղ ապրել 2 տարի։ Սա հիանալի ֆոտոպատմություն է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում գյուղերում, որն է իրական կյանքը և իրական երջանկությունը:

Լուսանկարը © Manfred Willmann
Comments