Անհատական նախագծեր
- Marianna
- 18 окт. 2022 г.
- 1 мин. чтения
Обновлено: 20 окт. 2022 г.
Ժանրը Ֆոտոպատմություն
Ուտոպիստական Բանգլադեշ Ցանկացած ուտոպիստ ենթադրում է կատարյալ կամ կատարյալին մոտ մարդկային հասարակություն, որը զուրկ է բազային կոնֆլիկտից, և նման իրավիճակը ներկայացվում է ձեռքբերում մի ամբողջ հանրության համար ։ Ուտոպիան ֆանտաստիկ բան է, անիրագործելի, անհնարին երազանք , կարող է նշանակել նաև՝ «ոչ մի տեղ», «տեղ, որը գոյություն չունի» ։
Այն գեղարվեստական, գիտաֆանտաստիկ գրականությանը մոտ ժանր է, հեղինակի, հասարակության տեսանկյունից: Բնութագրվում է մոդելի կատարելության նկատմամբ հեղինակի հավատքով։
Գունավոր ու ուրախ Բանգլադեշ ․
Լուսանկարների հեղինակ ՝ Սերգեյ Ջուլհակյան / Ավագ 9
Հիշողություն ներկայից
Հիշողություն
Իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։
Պապիկս է ։ Իմ մանկական հիշողությունների տանը , հագուստ է կարում , ինչպես հին ժամանակ, երբ 13 տարեկան էր։ Սկսել է կարել դեռ 7 րդ դասարանից։ Առաջինը տաբատն էր , հարևանի խնդրանքով օգնում էր վերջինիս։ Հիմա 68 տարեկան է , պատմում էր որ դերասանների համար էլ է շորեր կարել ու շուրջ 55 տարի է արդեն ինչ ընկերացել են ինքն ու իր կարի մեքենան։ Հիշում եմ որ փոքր էի ես էլ էի փորձում կարել , ճիշտ պապիկիս նման ։ Տիկնիկներին շորեր էինք կարում միասին , սիրով էր ինձ օգնում։
Լուսանկարների հեղինակ ՝ Սյուզաննա Գալստյան / Ավագ 9
コメント