top of page

Ֆոտոխցիկի պատմությունը

  • Фото автора: Marianna
    Marianna
  • 3 сент. 2022 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 7 сент. 2022 г.

Լուսանկարչության ստեղծումը

Լուսանկարչություն հունարեն նշանակում է - Լուսագրություն

Կամերա Ոբսկուրա

Աշխարհի բոլոր լուսանկարչական խցիկներն անկախ այն բանից սիրողական են , թե մասնագիտական, էժան , թե թանկ , մեխանիկական , թե թվային , աշխատում են նույն սկզբունքով, որը չի փոխվել առաջին լուսանկարչական խցիկի ստեղծման օրվանից։

Լուսանկարչությոան հիմքում մի պարզ ու զարմանալի օպտիկկան երևույթ է ․

Լույսը խցիկի ներսում ձևավորում է շրջված լուսապատկեր , որն արտատպվում է լուսազգայուն մակերևույթին ։

Այս զարշմանահրաշ օպտիկական երևույթը հայտնի էր մարդկանց մինչև լուսանկարչության հայտնագործումը, այն կոչվում է կամերա օբսկուրայի էֆեկտ։ Հնագույն ժամանակներում կամերա օբսկուրան իենից ներկայացնում էր մութ խցիկ, որի պատերից մեկին արված անցքի միջոցով լույսը դիմացի պատին ձևավորում էր արտաքին աշխարհի շրջված պատկերը, իսկ ներսում գտնվող մարդիկ կարող էին հետևել դրան։

1611թ-ին գերմանացի աստղագետ Կեպլերը Աբսկուր ապարատի համար հորինեց օպտիկական կառուցվածք, որը կազմված եր գոգավոր և ուռուցիկ ոսպնյակներից: Մթնախցիկը որպեսզի դառնար լուսանկարչական ապարատ մնում եր կատարել ևս մեկ քայլ, ամրակայել մթնախցիկի պատին ստացված պատկերը:1829-1839թ-ին Այդ քայլն արեցին ֆրանսիացի նկարիչներ Նիսեֆոր Նեպսը և Լուի Ժակ Դագերը:

Հետագայում մարդիկ սկսեցին պատրաստել ավելի փոքր կամերա ոբսկուրաներ, որոնք կարելի էր հեշտորեն տեղաշարժել։ Այս սարքը ժամանակի ընթացքում ավելի կատարելագործվեց և դարձավ մերօրյա ֆոտոխցիկների նախատիպը։Այստեղից էլ ձևավորված բառը՝ Camera / խցիկ։


Դագերոտիպ

Դագերոտիպիայի մասին առաջին տեղեկությունը հրապարակվել է 1839թվականին, որն էլ համարվում է լուսանկարչության հայտնագործման տարի։ 1826 թվականին Նիսեֆոր Նիեպսը փորձերի արդյունքում ստանում է մի լուսանկար, որը Փարիզի իր պատուհանից տեսարան է և համարվում է աշխարհում առաջին լուսանկարը։ ժան Լուի Մանդե Դագերը նույնպես փորձում էր ֆիքսել պատկերը։ 1829 թվականից նրանք սկսում են փորձարկումները միասին, սակայն 1833 թվականին Նիեպսը մահանում է և Դագերը վերջացնում է համատեղ գործը 1836 թվականին ստանալով դագերոտիպ առաջին լուսանկար։ Այս ժամանակ դեռևս հայտնաբերված չէր ժապավենը և նկարահանումը տեղի էր ունենում լուսազգայուն պլաստինկայի վրա: Դագերի ստեղծած լուսանկարչական ապարատը լայն տարածում գտավ և գործեց մինչև 1895թ.: Այդ ընթացքում մարդիկ փորձում էին զարգացնել տեխնիկան և 1895թ. Հայտնաբերեցին լուսանկարչական ժապավենը, որը ծառայեց նաև որպես կինոժապավեն: 1895թ. Դեկտեմբերի 28-ին Փարիզի Գրանդ սրճարանում Լյումիեր եղբայրները ցուցադրեցին իրենց երկու րոպեանոց ֆիլմը, որով մտան կինոյի պատմության մեջ որպես կինոյի հիմնադիրներ: Էդիսոնի առաջարկած պերֆորացիան։ Նրանց նկարահանած նյութը գնացքի շարժումն էր դեպի օբյեկտիվ: Հանդիսատեսը, առաջին անգամ տեսնելով նման բան, խուճապի մատնվեց: Աշխարհում ընդունված է մի թեզ, որ կինոյի հիմքը հանդիսանում է լուսանկարչությունը: Ֆոտո՝ լույս և գրաֆիա՝ գծել, նկարել:



Comments


bottom of page