top of page
  • Фото автораMarianna

Ֆոտո գործունեություն / ամփոփում

Обновлено: 18 окт. 2022 г.

Լուսանկարչությունը սովորողի ընտրությամբ դասընթաց


Լուսանկարչությունը, որպես արվեստի տեսակ կարևոր է համարվում երիտասարդության համար, անկախ հետագայում ընտրած նրանց մասնագիտությունից, որովհետև լուսանկարչությունը զարգացնում է վիզուալ մշակույթ, նպաստում է աշխարհհայացքի և անձի զարգացմանը:


Լուսանկարչության նպատակն է.

Լուսանկարչության հիմնական հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացումը, ինչպես նաև ճիշտ գիտելիքների և կարողությունների ուսուցումը՝ լուսանկարելու համար:


Լուսանկարչության խնդիրներն են.

  • Էսթետիկ ընկալման զարգացումը՝ հայտնի լուսանկարիչների աշխատանքների ուսումնասիրության միջոցով

  • Կոմպոզիցիոն, պատկերային մտածողության զարգացումը պրակտիկ աշխատանքի ընթացքում

  • Անձնական որակների զարգացումը, օրինակ՝ կոմունիկացիոն (հաղորդակցության) հմտություններ, հանդուրժողականություն, ինքնուրույնություն, ինքնավստահություն, ինքնաքննադատություն, ինքնագնահատական

  • Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի պրակտիկ հմտությունների ուսումնասիրում, կիրառում

  • Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն

Այսպիսով, լուսանկարչությունը հիմա դարձել է մեր առօրյայի մի մասը, և դրա ուսուցումն ու ճիշտ կիրառումը կնպաստեն մեզ շրջապատող սովորականը ոչ սովորական, առանձնահատուկ տեսնելու ու ընկալելու հմտությունների զարգացմանը: Խմբում սովորողի ընդգրկվելու առաջին կարևոր պայմանը որևէ նկարահանող սարքի` ուսումնական գործիք ասվածի, առկայությունն է՝ ֆոտոխցիկ, հեռախոս, պլանշետ, որովհետև դասի կազմակերպումը իրենից ենթադրում է անընդհատ նկարահանումներ:

Դասի կազմակերպումը․ Շաբաթվա ընթացքում մեզ հատկացված 2 օրը՝ երկուական դասաժամով (հիմնականում) բաժանում ենք հետևյալ կերպ. 90 րոպե նկարում ենք. սա նախագծի գործնական մասն է: Սովորողներին առաջարկվում են տարաբնույթ ֆոտո նախագծեր, հնարավորություն է տրվում սովորողին նաև առաջարկով հանդես գալ՝ առաջարկել անհատական նախագիծ: Նախագծերն իրենց տեսակով լինում են երկարաժամկետ և կարճաժամկետ՝ կախված առարկայական խնդիրներից, նախագծային, առարկայական կոնկրետ նպատակից: Դասերն անցկացվում են բանգլադեշյան, քաղաքային տարածքներում՝ ամենուր: Սովորողների հետ քայլում ենք, գործնական հմտությունները՝ հենց տեղում՝ նկարելիս, ձեռք բերում. կոնկրետ հարցերին պատասխանում: Երբ դու նկարում ես ու գործում, հարցեր առաջանում են, եթե ինքդ չես նկարում, բնականաբար հարցեր էլ չեն լինում: Կոնկրետ նախագիծը ծնում է կոնկրետ հարցեր ու ստանում կոնկրետ լուծումներ: Հաջորդ 90 րոպեում անցնում ենք նոր թեմա , այնուհետև քննարկում, ընտրում ենք նախորդ դասին նկարված նկարները: Խոսում ենք տեխնիկական, լուսային թերությունների մասին, ընտրում նկարները, տեխնիկական մշակման ենթարկում, վերածում նախագծային շարքերի, որոնք և հրապարակվում են ։


Երկշաբաթյա կամավորական աշխատանքի ամփոփում


Կրտսեր դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների խումբ ( Գեղարվեստի դպրոց ) Կրտսեր սովորողներին չծանրաբեռնելու և տեխնիկական բարդ ու ոչ այդքան պետքական պրոցեսներ բացատրելու փոխարեն, դասավանդումը կազմակերպում եմ կոնկրետ լուսանկարչական թեմաներով, որի ընթացքում՝ հարցերի միջոցով, սովորողները ամբողջապես յուրացնում են թեման ու դրա հետ կապված նկարահանման ձևն ու միջոցները:


Ավագ դպրոցում արդեն թեմաներն ավելի բարդանում են: Սկսում ենք ավելի խորն ուսումնասիրել լուսանկարչական պրոցեսը, ֆոտոխցիկի ու օբյեկտիվների կառուցվածքը, տեսակները, պատկերի ստացումը, լուսային ճիշտ կարգավորումները ա այլ անհրաժեշտ ու կարևոր խնդիրներ: Կարծում եմ, որ լուսանկարչության ուսուցման ամենաճիշտ ձևը պրակտիկ գործունեությունն է , որի արդյունքը սովորողների պատկերային մտածողության զարգացումն է, «ճիշտ» պահերը որսալու կարողությունը, կոմպոզիցիոն ճիշտ ու հետաքրքիր լուծումներ ստանալը, նոր տեղերի, հետաքրքիր նկարահանման օբյեկտների բացահայտումը, շրջապատող միջավայրը անընդհատ նորովի տեսնելու ու ընկալելու զգացողությունը, արագ կողմնորոշումը, միջանձնային հարաբերությունները, տարբեր տեսակի մարդկանց հետ շփման առանձնահատկությունների յուրացումը, նկարների որակի բարձրացումը և այլ կարևոր հատկանիշներ:


Արդյունքում․

Տարբեր տարիքային խմբերի դասավանդման հիմքում պահպանում եմ նույն սկզբունքը՝ ժամանակի հիմնական մասը հատկացնելով գործնական գիտելիքներին: Բոլոր խմբերում էլ աշխատում ենք լուսանկարչության խնդիրների ուղղությամբ. ամեն տարիքային խմբին համապատասխանեցված, հարմարեցված ձևով: Հիմքն ու թեմաները հիմնականում նույնն են. տարբեր են մոտեցումները ու կատարման ձևերը:


Գործունեության ղեկավար ՝ Մարիաննա Հապետյան

26 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page